Մարալիկ, Շիրակի մարզ. ԱՄՆ ՄԶԳ հովանավորությամբ Քոփերաթիվ Հաուզինգ Ֆաունդեյշնի Ինտերնեյշնլ (Սի Էյչ Էֆ) կազմակերպության կողմից իրականացվող Հանրային աշխատանքների ծրագրի շրջանակներում 2009 թ-ին Մարալիկ քաղաքում իրականացվել է արհեստագործական ուսումնարանի շենքի վերանորոգումը: Հունվարի 25-ին տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական բացումը, ուր ներկա էին ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական բարեփոխումների բաժնի տնօրենի պաշտոնակատար Վոլոդիմիր Յացենկոն, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը, Անուշավան Աբրահամյանի կրթական հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև ամբողջ համայնքը:
Արհեստագործական ուսումնարանի շենքի վերանորոգումը հնարավոր դարձավ իրականացնել Անուշավան Աբրահամյանի կրթական հիմնադրամի հետ համագործակցության և աջակցության շնորհիվ: Վերջինս կատարել էր շենքի տանիքի վերանորոգումը, փոխել պատուհանները և դռները, ինչպես նաև տեղադրել ջեռուցման նոր համակարգ:
Դասարանային պարապմունքների թիվն ավելացնելու համար ուսումնարանը շենքի երրորդ հարկի յոթ սենյակների և միջանցքի (ընդհանուր առմամբ 400 ք.մ. տարածք) վերանորոգման կարիք ուներ: Հարկն ամբողջովին վերանորոգվեց ԱՄՆ ՄԶԳ ԲՐԻՋ Հանրային աշխատանքների ծրագրի շրջանակներում և այժմ կծառայի մոտ 80 ուսանողների:
ԱՄՆ ՄԶԳ ԲՐԻՋ ծրագրի շրջանակներում նաև վերապատրաստվել են համայնքի սոցիալապես խոցելի խմբերից 21 անձ` ՙՆերկարարություն ու ծեփագործություն՚ և ՙՍալիկապատում՚ մասնագիտություններով: Վերապատրաստումների տեսական մասը ավարտելուց հետո ծրագրի շրջանավարտները ունեցան արտադրական պրակտիկա, որի ընթացքում կապալառու շինարարի վերահսկողության ներքո վերանորոգեցին ուսումնարանի երեք սենյակները և միջանցքը:
Սույն ինտերնետային կայքը հնարավոր է դարձել Ամերիկյան ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին եվ հնարավոր է, որ չհամընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ Կառավարության տեսակետների հետ: